Ղազախստանը անցնում է լատինատառ գրի

Ղազախստանը անցնում է լատինատառ գրի
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել լատինատառ գրի անցնելու մասին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Որոշումը կայացվել էր ավելի վաղ, սակայն առաջարկված լատինատառ այբուբենում զանազան նշենների առատությունը դժգոհություն էր առաջացրել, ինչի պատճառով այն ուղարկվել էր վերամշակման:



Մինչև 20-ական թվականները ղազախերենը արտահայտվել է արաբական գրով, որը փոխարինել էր լատինատառ գրին: 1940 թվականից, սակայն, Ղազախստանը անցել է կիրիլիցայի: Ներկա պահին կիրիլիցայով ղազախերեն այբուբենը ունի 42 տառ, իսկ լատինատառ այբուբենով` ընդամենը 32:



Նուրսուլթան Նազարբաևը ավելի վաղ հայտարարել էր, որ կիրիլիցայից անցումը լատինատառ գրին որևէ կերպ չի սհմանափակում ռուսալեզու քաղաքացիների, ռուսերենի և այլ լեզուների իրավունքները:



Նոր հրամանագրով նախատեսվում է 2021-2023 թվականներին շրջանառության մեջ դնել պետական լեզվի լատինատառ ձևավորումով անձնագրեր, անձը հաստատող վկայականներ և այլ փաստաթղթեր: 2024-2025 թվականներից լատինատառ կդառնա նաև պետական հաստատությունների և իշխանության տեղական մարմինների ներքին գրագրությունը, լատինատառ գրի կանցնեն նաև պետական լրատվամիջոցներն ու հրատարակչությունները: