Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 100 թռիչք

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 100 թռիչք
Մոսկվայի օդանավակայաններում փետրվարի 5-ի դրությամբ հետաձգվել է ավելի քան 100 թռիչք: Այս մասին տեղկացնում է «Яндекс.Расписание» ծառայությունը: Ընդ որում, Վնուկովոյում հետաձգվել է 3 թռիչք, չեղյալ հայտարարվել`4 թռիչք: Դոմոդեդովոյում հետաձգվել է 45 թռիչք, չեղյալ հայտարարվել 6 թռիչք եւ վերջապես` Շերեմետեւոյում հետաձգվել է 55 թռիչք: Ավելի վաղ հաղորդվել էր դարձել, որ հետաձգված թիռչքների թիվը հասել է 140-ի: