Թուրքիայի վարչապետը ժամանել է թուրք-սիրիական սահման

Թուրքիայի վարչապետը ժամանել է թուրք-սիրիական սահման
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ժամանել է Հաթայ նահանգ, որը սահմանակից է Սիրիային: Այստեղ, ըստ Anadolu լրատվական գործակալության փոխանցման, Յըլդըրըմը այցելել է «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հրամանատարական շտաբ: Թուրքիայի վարչապետին ուղեկցել են ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն եւ Տրանսպորտի, նավագնացության եւ կապի նախարար Ահմեդ Ասլանը: