«Հրապարակ»․ Իրավապահների տեսադաշտում դարձյալ հայտնվել է Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը

«Հրապարակ»․ Իրավապահների տեսադաշտում դարձյալ հայտնվել է Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը
Դարձյալ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը՝ ծերանոցը։ Երեկ մեզ հայտնեցին, թե ձերբակալվածներ կան, այդ փաստը թեեւ ոստիկանությունը հաստատեց, սակայն Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հերքեց․ «Քրեական գործը նոր է ստացվել Մալաթիա-Սեբաստիա շրջանի քննչականում, պետք է քննություն տարվի ենթադրյալ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ, ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվի համապատասխան դատավարական որոշում»։ Մեր տեղեկություններով՝ խոսքն աշխատավարձերի յուրացումների հետ է կապված, բայց կասկածյալը ոչ թե տնօրենն է, այլ ֆինանսական պատասխանատուն։