«Արմենիա» ԲԿ-ից դատապարտյալի փախուստի փորձը կազմակերպված է եղել

«Արմենիա» ԲԿ-ից դատապարտյալի փախուստի փորձը կազմակերպված է եղել
Քննչական կոմիտեն անդրադառնալով «Արմենիա» ԲԿ-ից դատապարտյալի փախուստի փորձին, նոր մանրամասներ է հրապարակել, ըստ որի պարզվում է, որ փախուստը եղել է կազմակերպված։



Դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին սպանելու նպատակով կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկու աշխատակից և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը:



Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:\_



29 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: