Երևան-Երասխ ճանապարհին ՃՏՊ-ի արդյունքում ուղևորուհին տեղում մահացել է

Երևան-Երասխ ճանապարհին ՃՏՊ-ի արդյունքում ուղևորուհին տեղում մահացել է
Ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է երկաթյա արգելապատնեշներին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1959 թ. ծնված Թամարա Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: