Երեւանում «Տոյոտան» բախվել է ծառին, սյանը եւ ընկել գետը

Երեւանում «Տոյոտան» բախվել է ծառին, սյանը եւ ընկել գետը
ԱԻՆ-ում, դեկտեմբերի 28-ին, ժամը 23:31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը եւ գետի հունով շարժվում է դեպի Դավիթաշենի կամուրջ, կա տուժած:



Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի 30 VN 707 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ծառին, էլ.սյանը եւ ընկել Հրազդան գետը (Դավիթաշենի կամրջի մոտակայքում). վարորդը գտնվում է ավտոմեքենայի վրա: 



Փրկարարները ափ են դուրս բերել Ա. Խ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: