Կալիֆորնիայում շարունակվում են մոլեգնել անտառային հրդեհները

Կալիֆորնիայում շարունակվում են մոլեգնել անտառային հրդեհները
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Այրվող տարածքի մակերեսը կազմում է 57 հազար հեկտար, տարհանվել է աղետի գոտուց 212 հազար մարդ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արտակարգ դրություն Կալիֆորնիա նահանգում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 8,7 հազար հրշեջ:



Նշվում է, որ դեկտեմբերի 4-ին սկսված հրդեհների տարածման պատճառը չոր եղանակն է, որը կշարունակվի մինչեւ կիրակի: