Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

 Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Վերջին շրջանում Երևանի վերելակների անսարքության վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են լինում մամուլում։ Քաղաքացիները բողոքում են՝ վերելակները վտանգավոր են։ Բազում են դեպքերը, երբ դրանց անսարքության հետևանքով նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվում։ Այս առնչությամբ այսօր ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել․ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ինահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենիացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ա. Ե.-ը շենքի առաջին հարկից ընկել է վերելակի հորանը: Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ե-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: