120 միլիոն եվրոյի թմրանյութի խմբաքանակ է բացահայտվել Իսպանիայում

120 միլիոն եվրոյի թմրանյութի խմբաքանակ է բացահայտվել Իսպանիայում
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հայտնաբերվել եւ իրավապահների կողմից առգրավվել է աննախադեպ մեծ ծավալի հերոին տեսակի թմրանյութի խմբաքանակ: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոյիդոն: Ինչպես փոխանցում է Mundo պարբերականը, հայտնաբերված թմրանյութը կշռել է 330 կգ եւ ամենից խոշոր հայտնաբերված եւ առգրավված խմբաքանակներից մեկն է Իսպանիայի պատմության ընթացքում: Նշվում է, որ 263 կգ-ը պարկերի մեջ լցվել եւ թաքցվել է Բարսելոնայի նավահանգստի ամբարներից մեկում, իսկ մյուս մասը հայտնաբերվել է գործով անցնող մի քանի կասկածյալների բնակության վայրերից: