Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է

Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:



ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ գիշերը տեղացած ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: