«Հրապարակ».Եթե միայն ուսանողներին հաջողվի ապացուցել իրենց ճշմարտացիությունը

«Հրապարակ».Եթե միայն ուսանողներին հաջողվի ապացուցել իրենց ճշմարտացիությունը
Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինապարտության մասին խնդրահարույց օրենքը։ Պայքարող ուսանողները կրկին հավաքվեցին խորհրդարանի մոտ, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանդիպելով ուսանողների խմբի հետ, հասան այն բանին, որ պայքարը դադարեցվեց։ Կողմերի միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել, որ ուսանողները դադարեցնում են հացադուլը եւ դասադուլը, քանի որ, ինչպես Դավիթ Պետրոսյանն է հայտարարել, ընդունվել է կլոր սեղան ձեւավորելու իրենց առաջարկը, եւ նոյեմբերի 22-ից այն կձեւավորվի։ Քննարկումներին կմասնակցեն իշխանությունից ներկայացուցիչներ, ուսանողներ, գիտնականներ, դասախոսներ, մտահոգ անձինք, կներկայացնեն իրենց առաջարկները, կհիմնավորեն, որ չի կարելի վերացնել ակադեմիական տարկետումը։ Դավիթ Պետրոսյանն ասել է, որ ժամանակը ցույց կտա՝ կշարունակե՞ն իրենց պայքարը, թե՞ ոչ։ Դիտարկմանը, թե օրենքն ընդունվել է գրեթե միաձայն, ի՞նչ ակնկալիքներ կան իշխանություններից, Շարմազանովը նշել է, որ օրենքը, ճիշտ է, ընդունվել է, սակայն տարկետման հնարավորությունն ընձեռվում է կառավարության որոշումներով, եւ եթե ուսանողներին հաջողվի ապացուցել իրենց ճշմարտացիությունը, ապա հնարավոր են փոփոխություններ։