Հացադուլավորները գալիս են միանալու ցուցարարներին (ֆոտո, տեսանյութ)

Հացադուլավորները գալիս են միանալու ցուցարարներին (ֆոտո, տեսանյութ)
Ազգային ժողովն այսօր առավոտյան ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի» մասին օրենքը, որը ներառում է նաև տարկետման իրավունքի վերացման դրույթը։ Նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը։ Այդ ընթացքում ուսանողները հավաքվել էին ԱԺ դարպասների դիմաց և պահանջում չընդունել օրենքն այդ տեսքով։ Նրանք անգամ փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչի հետևանքով տեղի ունեցավ բախում ոստիկանների և ցուցարարների միջև։ Այս պահին նրանք հավաքված են ԱԺ դարպասների մոտ ու դեռ պարզ չէ՝ ինչ են անելու։ Քիչ առաջ ցուցարարներից Վահան Կոստանյանը հայտարարեց, որ երեկվանից հացադուլ սկսած մի քանի ուսանողները, որոնց մեջ է նաև Դավիթ Պետրոսյանը, գալիս են միանան իրենց։ Թե ինչ են անելու հետագայում, Վահանն ասաց, որ կգան, կորոշեն։ Այդ ընթացքում ուսանողների մի մասը զբաղված էր ժողովրդական երգեր երգելով։



Մանրամասն՝ տեսանյութում:



**Վահե Մակարյան**