«Հրապարակ»․Նախարարն ու նախարարությունը նոր խոսնակներ ունեն

«Հրապարակ»․Նախարարն ու նախարարությունը նոր խոսնակներ ունեն
«Շանթ», Հանրային հեռուստաընկերություններում, Վերահսկիչ պալատում աշխատած «Սպուտնիկ Արմենիա»-ի մեկնաբան Աննա Վարդանյանը նշանակվել է ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: Ի դեպ, նախարար Վարդան Արամյանի մամուլի խոսնակը եւս Հանրայինի նախկին աշխատակից է՝ Լուսինե Մկրտչյանը։ Նոր խոսնակ ունի նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Մի շարք կառույցներում աշխատած (կառավարություն, բնապահպանության նախարարություն, Փաստաբանների պալատ), այժմ ditaket.am կայքի տնօրեն Հայկ Հակոբյանը նշանակվել է խոսնակ։ ՓՊ-ից դուրս գալուց հետո նրա եւ որոշ փաստաբանների հակասությունները դեռ չեն հարթվել՝ նրա դեմ դատական հայցեր կան, ինքն էլ է դատի տվել փաստաբաններին, «Հրապարակն» էլ ներգրավել են որպես երրորդ անձ, քանի որ Արամազդ Կիվիրյանի հարցազրույցը մեր կայքում է հրապարակվել։