Գյումրին 14-րդ անգամ տոնում է օրը. ճանապարհները փակ են` նախագահն է գալիս

Գյումրին 14-րդ անգամ տոնում է օրը. ճանապարհները փակ են` նախագահն է գալիս

Այսօր Գյումրու փողոցներում անսովոր եռուզեռ է: Գյումրեցիները 14-րդ անգամ տոնում են քաղաքի օրը՝ այս անգամ «Իմ հին ու նոր Գյումրի» կարգախոսի ներքո: Կարծես թե Հանրապետության նախագահը թոթափել է Գյումրու նկատմամբ ունեցած բարդույթը եւ այս անգամ որոշել է մասնակիցը լինել ամենաընդդիմադիր քաղաքի տոնին: Փողոցները փակ են, նախագահի այցի պատճառով երթևեկությունը կանգնած է:



Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվել է բեմահարթակը, պատվավոր հյուրերի համար բերվել են աթոռներ, իսկ Քըրք Քըրքորյանի ճեմափողոցում անսովոր եռուզեռ է, քանի որ երեկոյան այստեղ է անցկացվելու Արհեստների փառատոնը, որին ներկա է գտնվելու նախագահը: Նշենք, որ Գյումրիում այսօր ողջ օրվա ընթացքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, երեկոյան նախատեսված է տոնական համերգ՝ հրավառությամբ:



Արևիկ Հակոբյան