Իմ միջոցներով եմ կառուցել, ոչ մեկ ոչ մի ռուբլի չի տվել․ Արա Աբրահամյան (լուսանկարներ)

Իմ միջոցներով եմ կառուցել, ոչ մեկ ոչ մի ռուբլի չի տվել․ Արա Աբրահամյան (լուսանկարներ)

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով կառուցված եկեղեցին այսօր վերջապես իր դռները բացեց մեր երկրի ռուսական համայնքի համար։ Բացման արարողությանը ներկա էր գտնվում նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Տեղեկացնենք, որ ռուսական ուղղափառ եկեղեցին կրում է Սուրբ Խաչ անվանումը։



«Սա սիմվոլիկ նշանակություն ունի հայ-ռուսական բարեկամության համար։ Սա ես իմ միջոցներով եմ կառուցել, ոչ մեկ ոչ մի ռուբլի չի տվել, և ես մեծ ուրախությամբ այն պետք է նվիրեմ ռուս ուղղափառ եկեղեցուն»․- լրագրողների հետ զրույցում նշեց Արա Աբրահամյանը,- Իմ կինը ռուս է՝ ուղղափառ, և դա էլ շատ մեծ նշանակություն ունի, հավատացյալ։ Այնպես որ, մենք ընտանիքով սա կառուցել ենք մեր երկու ժողովուրդների բարեկամության համար»։