Քանի քաղաքացի է բերման ենթարկվել այսօր

Քանի քաղաքացի է բերման ենթարկվել այսօր

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում իրականացվում են անհնազանդության ակցիաներ։ «Դիմադրության» շարժման մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում փակում են փողոցներ՝ կոչ անելով անցորդներին միանալ իրենց երթերին։

Ժամը 10․45-ի դրությամբ բերման է ենթարկվել ակցիայի 277 մասնակից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար»,- այս մասին Hraparak.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։