Ահաբեկչություն Մանչեսթերի մարզադաշտում․ կան զոհեր․ (ֆոտո)

Ահաբեկչություն Մանչեսթերի մարզադաշտում․ կան զոհեր․ (ֆոտո)

Մանչեսթերի մարզադաշտում տեղի է ունեցել պայթյուն, որը ենթադրաբար իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Այս մասին հայտնում է «CNN»-ը: Իրավապահները դիտարկում են ահաբեկչական բռնարարքի կատարման վարկածը: Ըստ ոստիկանական տվյալների, մահապարտ ահաբեկիչը կարող էր իրկանացնել ինքնապայթեցում այն ժամանակ, երբ այցելուները արդեն լքում էին մարզադաշտը համերգի ավարտից հետո:



Հիշեցնենք որ մայիսի քսաներկուսի երեկոյան «Մանչեսթեր արենա»-ում տեղի էր ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը: Նախնական տվյալներով զոհվել է տասնինը մարդ, վիրավորվել` հիսունը: NBC հեռուստակայանը նշում է առնվազն քսան մարդու զոհվելու մասին: Պայթյունը որոտացել է այն միջանցքում, որտեղ վաճառել էին համերգի տոմսերը: «AP» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Արիանա Գրանդեի ներկայացուցիչ Ջոզեֆ Կարոզուին նշել է, որ երգչուհին չի տուժել:



«ВВС»-ն էլ հաղորդում է, որ երբ որոտացել են երկու ճայթյունները, հանդիսատեսը փորձել է լքել մարզադաշտը: Նշենք, որ Մանչեսթերի մարզադաշտը կարող է տեղավորել մինչեւ քսանմեկ հազար հանդիսատես: