Իսկ Լացի պատի հետեւից Թրամփին ժպտում էր Պուտինը. ամփոփում Դոնալդ Թրամփի առաջին արտասահմանյան այցի

Իսկ Լացի պատի հետեւից Թրամփին ժպտում էր Պուտինը. ամփոփում Դոնալդ Թրամփի առաջին արտասահմանյան այցի

Մաս երկրորդ



Արաբական հակա-շիական ՆԱՏՕ Թրամփի դիրիժորությամբ



Իրանի թեման, որը բարձրացվեց Թրամփի կողմից Սաուդյան Արաբիայում, առհասարակ քննարկման առանձին թեմա է: Կարծես թե որեւէ ողջամիտ մարդու հասմար պարզ է, որ ներկայիս մարդկային քաղաքակրթության հիմնական սպառնալիքը համաշխարհային ահաբեկչությունն է, որի տարածումը թույլ չտալն էլ բոլոր պետությունների առաջնային գործն է հանդիսանում: Իսկ այն, որ իրոք մեր քաղաքակրթությանն սպառնում է գլոբալ ահաբեկչությանը, կարելի է համոզվել ամենաթարմ օրինակ Մանչեսթերի պայթյունով: Սա աչքի առաջ ունենալով կարելի է ասել, որ Իրանի եւ Սիրիայի իշխանությունների վարած քաղաքականությունն այստեղ առնվազն երկրորդական-երրորդական դերակատարություն ունեցող հարց է: Սակայն չնայած այս ամենին, Թրամփը Սաուդյան Արաբիայում հենց շեշտադրումներ կատարեց Իրանից եկող սպառնալիքին` Միջուկային գործարքը, որը կնքվել է իր նախորդի` Բարաք Օբամայի եւ Թեհրանի միջեւ, որակելով որպես «սարսափելի»: Եվ չնայած իսկ գուցե նաեւ ի հեճուկս այն իրողության, որ միջազգային հանրությունն էականորեն թուլացրել է հակաիրանական տնտեսական եւ ֆինանսական սանկցիաները եւ ԻԻՀ-ում էլ օրեր առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է բարեփոխիչ Հասան Ռոուհանին, ով հակված չէ առճակատման, ի գարբերություն իր նախորդների, եւ փորձում է կառուցողական հարաբերություններ մշակել Արեւմուտքի հետ, Թրամփը սպառնում է Իրանին եւ այդ պետությանը դնում նույն հարթակի վրա ԻՊ խմբավորման հետ:



Ինքնին հասկանալի է, որ այս քայլը Թրամփի կողմից միտումնավոր է արվում, քանի որ մեջտեղ է բերվում համաժամանակյա կերպով նաեւ այսպես կոչված «արաբական ՆԱՏՕ-ի» գաղափարը, որն այս դեպքում դեռ չափազանց խակ է ու չմշակված: Նախ, ռեգիոնի պետությունները չափազանց հակասություններ ունեն իրար մեջ, որպեսզի կարողանան նման դաշինքի մեջ մտնել: Նրանք չեն ունեցել, չունեն եւ չեն էլ ունենա միասնական թշնամի եւ այդ միասնական թշնամուն դիմադարձելու անհրաժեշտություն, մի բան որ առանցքային գաղափար է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի համար: Եթե օրինակ Էր-Ռիյհադի համար դա Իրանն է, ապա Եգիպտոսի համար` Լիբիան իր ներկայիս վիճակով: Այն ռազմարշավը, որը ներկայումս իրականացնումէ Սաուդյան Արաբիան Եմենում, շատ արագ կերպով ցույց տվեց, որ անկարելի է ռազմական ճանապարհով լուծել հարցեր եւ հիշեցրեց այն, թե ինչպես ժամանակին արաբները չկարողացան միասնական ճակատ կազմել Իսրայելի դեմ: Իհարեկ մի կողմից Միացյալ Նահանգները կարող է ռեգիոնի պետությունների ռազմական պոտենցիալը բարձրացնելով այն ուղղորդել ընդդեմ ծայրահեղականության պայքարի, ինչի ապացույցը ամերիկա-սաուդյան 110 միլիարդ դոլարանոց ռազմական մատակարարման պայմանագիրն է, սակայն նույնիսկ սա հաշվի առնելով, այցն ընդհանուր առմամբ ոչ այնքան մշակվածշ էսպրոմտի տպավորություն թողեց: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սպիտակ տունը փորձում է ռեգիոնին նայել սաուդցիների աչքերով եւ փորձում է ստեղծել միասնական սուննիտական ճակատ ընդդեմ շիականություն: Կարճաժամկետ ապագայի համար սա գուցե թե Թրամփի համար բերի քաղաքական օգուտներ, սակայն ավելի հեռուն նայելիս այն կարող է Ամերիկայի համար նույնիսկ վնասակար լինել: Օրինակ այս ամենից կարող են տուժել ռուս-ամերիկյան հարաբերությունները, քանի որ ակնհայտորեն օժանդակելով Դամասկոսին եւ Թեհրանին` Մոսկվան հասկացնում է, որ աջակցում է շիականության ճամբարին, որի հետ ուզում է առճակատել Թրամփը: Սակայն այստեղ կա նաեւ այլ կարծիք, որը կապված է Թրամփի` Ռուսաստանի հետ ունեցած միստիկ կապվածությամբ:



«Մարտական այն ձեռնոցը, որը նետեց Թրամփն ի պատասխան իրանական շիա-իսլամիական էսպանսիոնիստական քաղաքականության, ցույց տվեց, որ Սպիտակ տունը խզում է իր կապը նախորդ վարչակազմի քաղաքականության հետ,- գրում է գերմանական Die Welt-ը:Սակայն եթե Թրամփը արդարացիորեն մատնանշում է այն, որ Իրանը Սիրիայում նվաճողական եւ ապակառուցողական դերակատարություն ունի, ապա ինչու նա չի հասցեավորում նույն մեղադրանքները նաեւ Ռուսաստանին: Սա բերում է այն մտքին, որ գուցե թե Թրամփը որոշ միստիկ կապեր ունի Կրեմլի հետ»: Պարզ է, որ նույնիսկ այստեղ, իսկ գուցե նաեւ ամենուր, Թրամփի գործողությունները գնահատելիս առաջ կմղվեն նրա եւ Պուտինի ունեցած առանձնահատուկ հարաբերությունների մասին հարցը:



Եվգենի Բայ
Թարգմանությունը` Արման Գրիգորյանի



Առաջին մասը՝ այստեղ։