Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են կայունանալ

Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են կայունանալ

Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են կայունանալ երեկ՝ օրվա վերջում բորսայական հիգն տոկոսանոց անկումից հետո: Այս մասին տեղեկանում ենք բորսայական սակարկություններից: Նշենք, որ երեկ ՕՊԵԿ-ում որոշում է կայացվել եւս ինը ամսով երկարաձգելու Վիեննական համաձայնագրի գործողության ժամկետը,որով պահպանվելու է նավթի արդյունահանման ծավալների կրճատման ռեժիմը: Բացառություն արվել են միայն Նիգերիայի, Իրանի եւ Լիբիայի համար: Այսպես, Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը ներկայումս աճել է $0,33 (0,64%) եւ կազմում է $51,46, իսկ Նյու Յորքի բորսայում WTI տեսակի թեթեւ նավթի մեկ բարելի գինն աճել է $0,17 (0,35%) եւ կազմում է $49,07։Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=147408&l=am/