Հնդկաստանում կայծակնահարվել է տասնութ մարդ

Հնդկաստանում կայծակնահարվել է տասնութ մարդ

Առնվազն տասնութ մարդ է զոհվել Հնդկաստանի Բիհար նահանգում` կայծակնահարությունից: Ինչպես հայտնում է PTI-ն, կայծակնահարության դեպքերը տեղի են ունեցել Բիհար նահանգի ութ շրջաններում, իսկ ամենից շատ զոհերը եղել են Արեւելյան Չամպարանում: Այստեղ կայծակնահարվել են հինգ մարդ: Ըստ հաղորդման, նախորդ օրը Արեւմտյան Չամպարանում եւս հինգ մարդ զոհ էր գնացել կայծակին: Նույն շրջաններում նաեւ ուժգին քամի է եւ ամպրոպ: Նշենք, որ եղանակային տարերքները Հնդկաստանում հաճախ են մարդկանց մահվան ատճառ դառնում: Անբարենպաստ եղանակը պահպանվելու է այդ շրջաններում նաեւ առաջիկա օրերին: