Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվն հասել է 151-ի

Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվն հասել է 151-ի

Առնվազն 151 մարդ զոհվել եւ եւս 111-ը անհետ կորել են Շրի Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն ավելի վաղ հաղորդվել է 146 զոհի եւ 112 անհետ կորածի մասին: Նշվում է, որ ավելի քան կես միլիոն մարդ ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրերից բնական տարերային աղետի հետեւանքով: Շրի Լանկան արդեն դիմել է ՄԱԿ-ին եւ Հարավային Ասիայի երկրներին աղետի հետեւանքների հաղթահարման համար աջակցություն խնդրելով: