Առնվազն ութ մարդ զոհվել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության ժամանակ

Առնվազն ութ մարդ զոհվել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության ժամանակ

Առնվազն ութ մարդ է զոհվել Միացյալ Նահանգների Միսիսիպիի նահանգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Ինչպես հայտնում է Associated Press (AP) լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Լինքոլն շրջանում:



Զինված անհայտ հանցագործը հարձակվել է առնվազն երեք բնակելի տան վրա: Զոհերից մեկը տեղի ոստիկանապետի տեղակալն է եղել: Հանցագործին հնարավոր է եղել վնասազերծել: Ներկայումս պարզվում են հանցանքի մոտիվները: