ԿԺԴՀ-ն անհարգալից վերաբերմուննք է ցուցաբերել Չինաստանի հանդեպ

ԿԺԴՀ-ն անհարգալից վերաբերմուննք է ցուցաբերել Չինաստանի հանդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում արձագանքել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր փորձարկմանը:



«Հյուսիսային Կորեան հսկայական անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Չինաստանի հանդեպ` արձակելով հերթական բալիստիկ հրթիռը: Բայց Չինաստանը վճռականություն է ցուցաբերում»,- գրել է Թրամփը:



Հիշեցնենք, որ լույս երկուշաբթի ԿԺԴՀ-ն իրականացրել է բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը: Այն արձակվել է ծովափնյա Վոնսան քաղաքի շրջանից: Նշվում է, որ 6 րոպեում հրթիռն անցել է մինչև 650 կմ տարածություն: