Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին խնդրել է դադարեցնել Արեւմտյան կոալիցիայի գործողությունները

Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին խնդրել է դադարեցնել Արեւմտյան կոալիցիայի գործողությունները

Սիրիայի ԱԳ նախարարությունը նամակ է ուղարկել ՄԱԿ ԱԽ-ին, որտեղ կոչ է արել ներազդել Արեւմտյան կոալիցիայի վրա` դադարեցնելու համար գործողությունները Սիրիայում: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիայի կողմից Դեյր էս Զորի նահանգի Ալ Մայադին քաղաքի բնակելի թաղամասի ռմբահարումը, որի հետեւանքով երեսունհինգ խաղաղ բնակիչ է զոհվել: Սիրիական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ ամերիկացիները պարզապես ցանկանում են սպանել եւ հետաքրքրված չեն ահաբեկիչների վնասազերծմամբ: Մեղադրանքներ հնչեցվել են նաեւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ պետությունների հասցեին, ովքեր աջակցում են Արեւմտյան կոալիցիային: