Օպերան պաժառ կտամ․ երիտասարդը փորձել է իրեն գցել մեքենաների տակ (լուսանկարներ)

Օպերան պաժառ կտամ․ երիտասարդը փորձել է իրեն գցել մեքենաների տակ (լուսանկարներ)

Մեզ հասած տեղեկություններով՝ այսօր Կոմիտասի և Փափազյան փողոցների խաչմերուկում 22-ամյա Արթուր Ամրեասյանը, իրեն երկու անգամ փորձել է գցել երթեւկող ավտոմեքենաների տակ։ Քաղաքացիները կանխել են դեպքը, զանգահարել են շտապ օգնություն եւ ԱԻՆ, քիչ անց էլ նրանց են մոտեցել իրավապահները։ 



Տղան անընդհատ կրկնում էր․ «Ես պետք ա գնամ ինձ վնաս տամ, Դավթաշենից ինձ քցեմ տենամ ինչ ա լինում, Օպերան պաժառ կտամ»։



Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ տեղում եղել են հոգեբաններ, փորձել են աշխատել նրա հետ։ Պատմել է, որ ապրում է Նոր Նորքի 9-րդ զանգվածում։ Նա ջուր է ուզել, երբ խանութից ջուրը բերել են, առաջարկել է բժիշկը խմի, նոր հետո ինքը, երբ բժիշկը փորձել է, ինքը հրաժարվել է խմել։



Ականատեսները պատմեցին, որ նրան տեղափոխել են ոստիկանության մոտակա բաժին։



Ոստիկանության Արաբկիրի բաժնից մեզ հայտնեցին, որ տղան գտնվում է իրենց բաժանմունքում․ «Հոգեբուժական խումբ է կանչվել, գտվում է հոգեկան շատ վատ վիճակում։ Այս պահին իր մոտ նորմալ է ամեն ինչ, սպասում ենք հոգեբուժարանի կարգախումբը գա, որ իրեն տեղափոխեն համապատասխան բուժման»։



Լուսանկարները՝ Հրապարակի