Քարաթափման վտանգ՝ Հաղարծին գյուղում

Քարաթափման վտանգ՝ Հաղարծին գյուղում

Հունիսի 30-ին, ժամը 15:07-ին տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենից հանձնարարական է ստացվել օպերատիվ խումբ ուղարկել Դիլիջան քաղաքի Հաղարծին գյուղի 5-րդ փողոցի թիվ 60 հասցեով` մոտակա սարալանջից քարաթափման վտանգի առկայության ուսումնասիրման նպատակով:



Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:



Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:



Պարզվել է, որ Հաղարծին գյուղի 5-րդ փողոցի թիվ 60 տնից մոտ 15 մ հեռավորության վրա՝ սարալանջին, առկա է անկայուն հինգ ժայռաբեկոր՝ մոտ 1.5 խմ ընդհանուր ծավալով: Ժայռաբեկորների հնարավոր անկման հատվածում գտնվում է տրանսֆորմատորային կայան և մոտ 30 բնակելի տուն:



Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն: Մարզային փրկարարական վարչության պետի կողմից ՓԾ տնօրենին կներկայացվի համապատասխան զեկուցագիր: