Ֆրանսիան կոչ է արել վերացնել Քաթարի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիան կոչ է արել վերացնել Քաթարի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիայի իշխանությունները կոչ են անում դադարենել Քաթարի դեմ արաբական երկրների սահմանված պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը:



«Ֆրանսիան կոչ է անում հնարավորինս արագ չեղարկել ընտանիքներին առնչվող պատժամիջոցները, որոնց պատճառով տարբեր երկրներում բնակվող նույն ընտանիքի անդամներն այսօր տարանջատված են միմյանցից:»,- ասել է նախարարը:



Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ հեռախոսով քննարկել էր Քաթարի խնդրի կարգավորումը: