Հուրգադայից Գերմանիա թռչող ինքնաթիռին կործանիչներ են ուղեկցել

Հուրգադայից Գերմանիա թռչող ինքնաթիռին կործանիչներ են ուղեկցել

Գերմանական երկու կործանիչ է օդ բարձրացել՝ եգիպտական Հուրգադայից Գերանիա թռչող քաղաքացիական ինքնաթիռը ուղեկցելու նպատակով, հայտնում է Spiegel-ը:



Նշվում է, որ դա պայմանավորված է եղել քաղաքացիական ինքնաթիռի հետ կապի ընդհատումով: Պարբերականի տվյալներով կապը հաջողվել է վերականգնել մինչ այն պահը, երբ կործանիչները հասել են ինքնաթիռին:



Հիշեցնենք, որ դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկի լողափին 2 զբոսաշրջիկ էր զոհվել, 4-ը՝ վիրավորվել: Ավելի ուշ պարզվել էր, որ զոհվածները Գերմանիայի քաղաքացիներ են: