Պորոշենկոն այցելում է Վրաստան

Պորոշենկոն այցելում է Վրաստան

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 17-19-ը այցով կժամանի Վրաստան, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:



«Այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Ծրագրվում է նաև Ուկրաինայի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի ստորագրում»,- ասվում է հաղորդագրության մեջ: