ԱՄՆ-ը դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը

ԱՄՆ-ը դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը

Միացյալ Նահանգները դատապարտում է Երուսաղեմում իրականացված ահաբեկչական գործողությունը, որին զոհ են դարձել իսրայելցի երկու ոստիկան, շաբաթ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:



Նշենք, որ ուրբաթ Երուսաղեմի հին քաղաքի «Առյուծների դարպասի» մոտ հերթապահող ոստիկանների վրա ազգությամբ արաբ երեք իսրայելցիներ էին հարձակվել, ապա փորձել թաքնվել հին քաղաքի համալիրում, սակայն հայտնաբերվել և ոչնչացվել էին:



«Նախօրեին սուրբ քաղաք Երուսաղեմը, որ թարգմանաբար նշանակում է «խաղաղության քաղաք», դարձել է ահաբեկչության վայր: Ամերիկացիները վշտացած են ահաբեկիչների կողմից երկու իսրայելցի ոստիկանների սպանության լուրից»,- հայտարարել է Սփայսերը: