Արաբական երկրները ՖԻՖԱ-ից պահանջել են ֆուտբոլի 2022թ. եզրափակիչ փու;ը չանցկացնել Քաթարում

Արաբական երկրները ՖԻՖԱ-ից պահանջել են ֆուտբոլի 2022թ. եզրափակիչ փու;ը չանցկացնել Քաթարում

Մի խումբ արաբական երկրներ նամակով դիմել են ՖԻՖԱ-ի ղեկավարությանը, խնդրելով ֆուտբոլի աշխարհի գավաթի 2022 թվականի եզրափակիչ փուլն ընդունող երկիրը՝ Քաթարը, փոխարինել այլ երկրով, հաղորդում է The Local-ը՝ վկայակոչելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին: 



Ինֆանտինոն նաև ասել է, որ արաբական երկրներն սպառնացել են, որ հակառակ դեպքում իրենք նամակ կուղարկեն ԱԱ 2022-ի մասնակից երկրներին` պահանջելով այդ հարցով քվեարկություն անցկացնել և որոշում կայացնել:



Ինֆանտինոն չի հստակեցրել՝ ՖԻՖԱ-ն կընդառաջի արաբական երկրների պահանջին, թե ոչ, սաայն նշել է, որ ինքը կարող է ընդունել այն, ինչ կորոշի ՖԻՖԱ-ի հաջորդ ժողովը: