Մոսկվայի «Ավիապարկ» առևտրի կենտրոնից 6 հազար մարդ է տարհանվել

Մոսկվայի «Ավիապարկ» առևտրի կենտրոնից 6 հազար մարդ է տարհանվել

Մոսկվայի հյուսիսում, ռումբի մասին հաղորդման պատճառով, առևտրա-ժամանցային կենտրոնց տարհանել են բոլոր այցելուներին և սպասարկող անձնակազմը, հայտնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը՝ հղում կատարելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունում իր աղբյուրին:



«Խադինսկի բուլվար, 4 հասցեից մոտ 6 հազար մարդ է տարհանվել»,- ասել է աղբյուրը:



Պատկան կառույցների աշխատակիցները ստուգում են տարածքը, ներքին ավտոկայանատեղից դուրս են բերվում բոլոր մեքենաները:



Բաց աղբյուրների տվյալներով նշված հասցեում է գտնվում «Ավիապարկ» առևտրային-ժամանցային կենտրոնը: