Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին իր կողմից զենքի վաճառքը, բայց նեղսրտած է Ուկրաինային ԱՄՆ մատակարարվելիք զենքից

Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին իր կողմից զենքի վաճառքը, բայց նեղսրտած է Ուկրաինային ԱՄՆ մատակարարվելիք զենքից

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ Պենտագոնը զենք է մատակարարելու Ուկրաինային: Ինչպես նկատում է novostink.ru-ն, ուշագրավ է այն, որ Ռուսաստանը նորմալ է համարում, որ զենք է մատակարարում Ադրբեջանին, որը ի վերջո կրակում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի վրա, սակայն նեղսրտում է, որ Կիեւին զենք է մատակարարելու Պենտագոնը: Առհասարակ, մշտապես Արեւմտյան երկակի ստանդարտները քննադատող Կրեմլը, ըստ էության, ունի իր երկակի ստանդարտների բավական լավ մշակված համակարգը եւ թեեւ life.ru-ի հետ զրույցում Պեսկովը նշել է, թե վարկածային խոսակցությունները չեն մեկնաբանվում, սակայն օրեր առաջ ամերիկյան The Wall Street Journal-ը հրապարակեց, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հարցում Պետդեպն ու Պենտագոնը սպասում են Սպիտակ տան հավանությանը: Անկեղծ ասած, սա մի քիչ տարօրինակ է, քանի որ ղարաբաղյան հակամարտությունում կարգավորման նախաձեռնողի հավակնություն ունեցող Կրեմլի համար անթույլատրելի պետք է լիներ առնվազն հակամարտության կողմին զենքի վաճառքը այն էլ նման ծավալների, որը պարզապես անհամեմատելի է մյուս կողմին վաճառած զենքի հետ, որքան էլ մեջտեղ են բերցում ԻՍԿԱՆԴԵՐ համակարգերը, սակայն նույն Կրեմլի համար ուկրաինական հակամարտության վրա բացասական ազդեցության պոտենցիալ կարող է ունենալ այն, որ Միացյալ Նահանգները կարող է զենք մատակարարել Կիեւին: Այստեղ մի հարց եւս կա, եթե Ռուսաստանը ուկրաինական հակամարտության կողմ չէ եւ միայն Նորմանդական ձեւաչափի շրջանակներում կարգավորման գործընթացի մասնակից է, ապա ինչու է այդքան մտահոգված եւ արդյոք հասկանո՞ւմ է արդեն Երեւանի մտահոգությունը: