Դոնալդ Թրամփը ստորագրել է հակառուսական սանկցիաների մասին օրենքը

Դոնալդ Թրամփը ստորագրել է հակառուսական սանկցիաների մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հակառուսական սանկցիաների մասին օրենքը: Այս մասին հաստատել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, առաջիկա օրերին Սպիտակ տան պաշտոնական կայքում կհրապարակվի օրենքի տեքստը:



Հիշեցնենք, որ օրենքը նոր սանկցիաներ է սահմանում ընդդեմ Իրանի, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի: Թեհրանը որոշել է դիմել միջազգային դատարան եւ հայտարարել է, որ Սպիտակ տունը խախտում է Միջուկային գործարքը: