Մենք հիացած ենք Մոնտենեգրոյի վճռականությամբ. Մայք Փենս

Մենք հիացած ենք Մոնտենեգրոյի վճռականությամբ. Մայք Փենս

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը ներկայումս պաշտոնական այցով գտնվում է Մոնտենեգրոյում, իր հիացմունքն է արտահայտել պաշտոնական Պոդգորիցայի վճռականության նկատմամբ եւ գովաբանել, որ անտեսելով ռուսական գործոնը` որոշել են երկրի ապագան կապել եվրաատլանտյան համագործակցության հետ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մշտապես իր աջակցությունը կցուցաբերի Մոնտենեգրոյին եւ կկանխի բոլոր փորձերը, արդեն նախանշված ուղուց հետ դարձնելու միտված որեւէ ոտնձգություն: Նշենք, որ Պոդգորիցայում Մայք Փենսը Մոնտենեգրոյի ղեկավարության հետ հանդիպումներից բացի նաեւ կմասնակցի Ադրիատիկի համաձայնագրի կազմակերպության հերթական համաժողովին, որը կազմակերպվել է Մոնտենեգրոյի եւ Մակեդոնիայի կողմից եւ որին կմասնակցեն նաեւ Արեւմտյան Բալկանների պետությունները: