5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում

5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում

Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել երկրաշարժ: Երկրաշարժի ուժգնությունը կազմում է 5,5 բալ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, էպիկենտրոնը գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 95 կմ. Հեռավորության վրա: Օջախի խորությունը կազմում է 64 կմ.: Ստորագետնյա ցնցումները զգացվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկում, սակայն ոչ ավել, քան երկու մագնիտուդ հզորությամբ: Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: