Հայկական Այնճարը կարող է ճանաչվել Լիբանանի լավագույն գյուղ

Հայկական Այնճարը կարող է ճանաչվել Լիբանանի լավագույն գյուղ

 



Ինչպես հայտնում է «Արեւելք» հանդեսը, Լիբանանում ֆրանսագիր «L’orient Le Jour» օրաթերթը մրցույթ է հայտարարել 2017 թվականի համար Լիբանանի լավագույն գյուղը որոշելու համար: Ըստ հաղորդման թեկնածու գյուղերն են Աքուրան, Բեյթ Շաբաբը,Բեհամդունը, Հասրունը հայկական Այնճարը եւ այլն: «L’orient Le Jour»-ը խոստացել է հաղթող գյուղի համար հատուկ միջոցառում կազմակերպել:



Պարբերականը նշում է, որ հայկական Այնճարը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, բնական հարստություններով, սառնորակ ջրով եւ պատմական վայրերով, իհարկե նաեւ հայկական բազմաթիվ եկեղեցիներով: Նշենք, որ Այնճարում գործում են նաեւ հայկական դպրոցներ եւ համարվում է ամենից լավ կազմակերպված հայկական համայնքներից մեկը: