Բրազիլիայի պառլամենտի ստորին պալատը պաշտպանել է երկրի նախագահին

Բրազիլիայի պառլամենտի ստորին պալատը պաշտպանել է երկրի նախագահին

Բրազիլիայի պառլամենտի ստորին պալատը դեմ է քվեարկել երկրի նախագահ Միշել Թամերի դեմ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածության մասով մեղադրանք առաջադրելու որոշմանը՝ այդպիսով պաշտպանելով նախագահին: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման որոշմանը դեմ քվեարկել են պալատի159 պատգամավորները:



Նշվում է, որ նախագահ Թամերի դեմ հետաքննություն սկսելու համար 513 պատգամավորից պետք է կողմ քվեարկեին առնվազն 342-ը: Նշենք, որ սա նշանակում է, որ մինչեւ 2018 թվականը, այսինքն մինչեւ նախագահ Թամերի պաշտոնավարման ժամկետի ավարտը, նրա դեմ հարուցված գործի քննությունը սառեցվում է: