Դոնալդ Թրամփը փոխում է «Գրին քարտի» կանոնները

Դոնալդ Թրամփը փոխում է «Գրին քարտի» կանոնները

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», ավելի քան կես դար շարունակվող «Գրին քարտի» խաղարկությունը, որն ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք է տալիս, կարող է մոտ ապագայում վերանալ, փոխարենը հնարավորություն տալով մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց ավելի հեշտ ստանալ ԱՄՆ-ում բնակության իրավունք:



«Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց»,- ասել է ԱՄՆ նախագահը եւ հայտարարել նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող օրինագծի աջակցության մասին, որն արմատական բարեփոխումների է ենթարկելու ներկա ներգաղթային քաղաքականությունը։



«Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերենին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»:



Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը և կսահմանափակի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: