Ինչ ապագա է սպասվում Իդլիբին՝ ըստ ԱՄՆ փորձագետների

Ինչ ապագա է սպասվում Իդլիբին՝ ըստ ԱՄՆ փորձագետների

ԱՄՆ-ի մի շարք վերլուծական-փորձագիտական կենտրոններ կարծիք են հայտնել, որ Իդլիբը չափավորական ընդդիմադիրների կողմից «Ջըբհատ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններից ազատագրելուց հետո այն կարժանանա Հալեպի ճակատագրին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ այդպիսի հեռանկարը էականորեն կբարդացնի Ռուսաստանի վիճակը սիրիական կարգավորման բանակցային գործընթացում: Մյուս կողմից, եթե այնուհանդերձ «Ջըբհատ ան-Նուսրա»-ն պահպանի դիրքերը ինչ- որ կերպ, ապա Միացյալ Նահանգները չի կարողանա համոզել, որպեսզի հակառակ ճամբարը զորքերը չմտցնի Իդլիբ: Շատ փորձագետներ էլ կարծում են, որ ի վերջո այն կդառնա Հալեպի նման կիսավեր քաղաք եւ կանցնի Ասադի իշխանությանը հատկապես ներկայիս ռուս-ամերիկյան լարվածության ֆոնին, երբ փոխհամաձայնության գալն ավելի է բարդացել: