Ճապոնիայում կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայում կառավարությունը հրաժարական է տվել

NHK հեռուստատեսությունը հայտնում է, որ Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել: Ըստ հաղորդման, վերջին արտահերթ նիստի ընթացքում նախարարները վարչապետ Սինդձո Աբեին ներկայացրել են իրենց հրաժարականները: Ըստ Ճապոնիայի գործող իրադրության` հրաժարականները պետք է հաստատի վարչապետը:



Նշվում է, որ փոփոխություններ կկատարվեն կառավարության կազմում եւ, մասնավորապես, կնշանակվեն նոր ԱԳ նախարար, Պնախարար: Նշենք, որ որոշ նախարարներ կպահպանեն իրենց պորտֆելները: Նշենք, որ կառավարության նոր կազմը իր պորտֆելները կստանա կայսր Ակիհիտոյից, ինչը սակայն սիմվոլիկ է, քանի որ ռեալ իշխանությունը գործադիր իշխանությունում պատկանում է վարչապետին: