Հորդառատ անձրեւների պատճառով Չինաստանի հարավում 10 մարդ է մահացել

Հորդառատ անձրեւների պատճառով Չինաստանի հարավում 10 մարդ է մահացել

Տասը մարդ զոհվել եւ առնվազն չոր մարդ էլ անհետ կորել է Չինաստանի հարավային շրջաններին պատուհասած տեղատարափ անձրեւների հետեւանքով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 196 հազար: Վնասներ են կրել մոտ 20 քաղաքների ենթակառուցվածքները:



Ըստ մոտավոր հաշվարկների նյութական վնասը կազմում է 110 միլիոն յուան, կամ 16,3 միլիոն դոլար: Վնասվել են ավելի քան 800 շենք եւ շինություն, 6,5 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք: