Վլադիմիր Կլիչկոն ավարտել է իր կարիերան սպորտում

Վլադիմիր Կլիչկոն ավարտել է իր կարիերան սպորտում

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է որ ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին գրում է Bild-ը: Նշվում է, որ 41-ամյա Կլիչկոն նման որոշում է կայացրել բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ ռեւանշտ մարտից հրաժարվելուց հետո:



Հիշեցնենք, որ նա Ջոշուային պարտվել էր այս տարվա ապրիլին: Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը Ջոշուային պարտվել էր տեխնիկական նոկաուտով: Տեղեկությունը արդեն հրապարակվել է նաեւ Կլիչկոյի պաշտոնական կայքում: