Կարակասում գտնվող Չիլիի դեսպանատանը Վենեսուելայի վեց քաղաքացի է թաքնվում

Կարակասում գտնվող Չիլիի դեսպանատանը Վենեսուելայի վեց քաղաքացի է թաքնվում

Վենեսուելայի առնվազն վեց քաղաքացի թաքնվում է Կարակասում գտնվող վենեսուելական դեսպանատանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ նշված վեց քաղաքացիները ընդդիմադիր ակտիվիստներ են, որոնք հալածվում են Նիկոլաս Մադուրոյի կառավարության կողմից: Չիլիի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էրալդու Մունյոսը հայտարարել է, որ Չիլիի պաշտպանությանը դիմած վենեսուելացիների թիվը միտում ունի ավելանալու: Ապաստան խնդրածների մեջ հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող դատավորներ են եւ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ: Հիշեցնենք, որ արդեն չորս ամիս Վենեսուելայում ներքաղաքական խորը ճգնաժամ է: Չեն դադարում բողոքի ակցիաներն ու ցույցերը, որոնց զոհ գնացած քաղաքացիների թիվը հատել է 120-ի սահմանը: