Հակաահաբեկչական ուսուցողական վարժանքներ Արեւելյան Գուտայում

Հակաահաբեկչական ուսուցողական վարժանքներ Արեւելյան Գուտայում

Սիրիայի Արեւելյան Գուտայի ապա-էսկալացիոն շրջանում տեղակայված ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները իրականացնում են ուսուցողական վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:



Նշենք, որ Արեւելյան Գուտայի շրջանը եւ հատկապես դրա հարավային հատվածը ամենից տուժածն է Դամասկոսի հարակից շրջաններից: Հարեւանությամբ միջազգային օդանավակայան կա, որը շարունակում էր աշխատել նույնիսկ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում: Այս շրջանի մոտակայքում «Ջըբհատ ան Նուսրա» խմբավորումն ունի 350 գրոհային:



Պարբերականը նշում է, որ զորակազմը օրական երկու անգամ անցկացնում է ահաբեկչական հարձակման դիմակայման, հետմղման, հակաահաբեկչական գործողության եւ այլ նմանատիպ կարգի վարժանքներ: