ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում երրորդ ապաէսկալացիոն գոտու ստեղծման գաղափարին

ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում երրորդ ապաէսկալացիոն գոտու ստեղծման գաղափարին

Միացյալ Նահանգները տեղյակ է Սիրիայում երրորդ ապա-էսկալացիոն գոտի ստեղծելու նախագծից ես աջակցում է այդ գաղափարին: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտում աշխատող իր բարձրաստիճան աղբյուրին: Ըստ հաղորդման, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան իր խոսքում նշել է, որ ամերիկյան կողմը հատկապես հետաքրքրված է, որպեսզի այն բոլոր շրջաններում, ուր մարդասիրական օգնության կարիքը կա, այն բաշխվի եւ հասանելի լինի քաղաքացիների համար:



Հիշեցնենք, որ ապա-էսկալացիոն գոտիների մասին որոշումը կայացվել է Կահիրեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ սիրիական չափավորական ընդդիմության ներկայացուցիչները: Ներկայումս արդեն երկու գոտի գործում է, որտեղ բաշխվում են մարդասիրական օգնություն, ինչպես նաեւ իրականացվում է հրադադարի պահպանման ամենօրյա մոնիթորինգ: