Վրաստանի լողափին մերկ զբոսնող տղամարդը ձերբակալվել է

Վրաստանի լողափին մերկ զբոսնող տղամարդը ձերբակալվել է

Էլեկտրոնային երաժշտության GEM Fest փառատոնին մասնակցելու համար Անակլիա ժամանած անձը ձերբակալվել է մերկ լողափին զբոսնելու համար: Ավելի վաղ Livepress.ge-ն հաղորդել էր, որ երիտասարդ տղամարդը լրիվ մերկ զբոսնել էր սկսել լողափին, որտեղ տեղի էր ունենալու փառատոնը: Новости-Грузия –ի փոխանցմամբ՝ հասարակական կարգը խախտողին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսդրության համաձայն մանր խուլիգանության հոդվածով եւ ենթարկվել է վարչական տույժի: