Հին Հալեպը հնարավոր է վերականգնել. ՅՈՒՆԵՍԿՕ

Հին Հալեպը հնարավոր է վերականգնել. ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարծում են, որ Հալեպի Հին քաղաքը հնարավոր է վերականգնել: Հիշեցնենք, որ այն ավերվել էր ԻՊ հետ մարտական գործողությունների ընթացքում: Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, կառույցից փոխանցել են, որ արդեն իսկ որոշակի գաղափարներ կան Հին Հալեպը վերականգնելու այն տեսքով, որ տեսքով որ եղել է մինչեւ պատերազմը:



ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հալեպի ներկայացուցիչ Մազեն Սամանը պարզաբանել է լրատվամիջոցի հետ զրույցում, որ Հին Հալեպի նախորդ ռեստավրացիայից հետո պահպանվել են դետալային բոլոր գծագրերն ու պլանները բոլոր տաճարների, միջնադարյան մզկիթների , շուկաների, բաղնիքների, Միջնաբերդի եւ մյուս կոթողների: Սակայն սրանով հանդերձ, դեռ բավական անելիք կա տեսական մասում, որպեսզի ամբողջական տեսքը ստացվի Հին քաղաքի, որից հետո միայն կսկսվի վերականգնողական աշխատանքները: Մազեն Սամանը ընդգծել է, որ շատ կարեւոր է նաեւ տեղացիների աջակցությունը այս գործում: