Ֆիննախից՝ Italiano․ նախկին մաքսավորը աշխատավայրը փոխե՞լ է

Ֆիննախից՝ Italiano․ նախկին մաքսավորը աշխատավայրը փոխե՞լ է

Բուզանդ-Հանրապետություն փողոցների խաչմերուկում գտնվող Italiano սրճարանը աշխատանքի երկրորդ վայր է դարձել մեր որոշ պաշտոնյաների համար։ Օրվա տարբեր ժամերին այդտեղ կարելի է տեսնել սուրճ ըմպող, խաղաղ ու անդարդ զրուցող բազմաթիվ պաշտոնյաների։ Եւ ի տարբերություն նախարարների, որոնք առավել հայտնի են հանրությանը եւ չեն կարող իրենց թույլ տալ նման վայրերում հայտնվել ամեն մեկի հետ ու ցանկացած ժամի, միջին կարգի չինովնիկները առավել «ապահովագրված» են չար աչքերից։ Օրինակ՝ ֆինանսների նախարարության աշխատակիցները։ Մեր ֆոտոխցիկն արձանագրել է ֆիննախի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Գասպարյանին, ով ՊԵԿ-ում առանցքային պաշտոն էր զբաղեցնում դեռ Գագիկ Խաչատրյանի օրոք։ Նա օրվա մեծ մասն անց է կացնում այդ սրճարանում՝ աշխատավայրից մի քանի մետր հեռու։ Այսպես նաեւ հարմար է՝ երբ կարեւոր գործ լինի մի քանի րոպեում նա կհայտնվի աշխատասենյակում եւ տպավորություն կլինի, թե՝ մարդն օրնիբուն աշխատում է։